Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տատիկը 

Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տատիկը 

Քենիայում, 99 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խորթ տատիկը։ Այս մասին հայտնում է CapitalFM ռադիոկայանը։ Սառա Օբաման, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պապիկի երրորդ կինն է։

Նա թեեւ նախկին նախագահին արյունակից ազգական չէ, սակայն Օբաման մշտապես ջերմությամբ է վերաբերվել նրան, անվանելով «Սառա տատիկ։ Վերջին անգամ էլ Բարաք Օբաման իր խորթ տատիկին այցելել է 2018 թվականին։ Նա ապրում էր Քենիայում, Կոգելո գյուղում։ Հայտնի է, որ Սառա Օբաման մահացել է Կիսումուի հիվանդանոցում։ Մահվան իսկությունը հաստատել է Սառա Օբամայի դուստրը՝ Մարսաթ Օնյանգոն։