Ինչպես են ազդելու սանկցիաները ռուսական տնտեսության վրա․ փորձագիտական կարծիք

Ինչպես են ազդելու սանկցիաները ռուսական տնտեսության վրա․ փորձագիտական կարծիք

Morgan Stanley Investment Management ընկերության զարգացող շուկաների բաժնի ղեկավար Ռուչիր Շարման գնահատել է ռուսական տնտեսության վրա սանկցիաների թողած ազդեցությունը։ Financial Times պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանի տնտեսությունը վերջին յոթ տարիների ընթացքում նկատելիորեն ամրացել է։

Սրանով պայմանավորված, ինչպես նկատել է փորձագետը, նոր հակառուսական սանկցիաները ռուսական տնտեսության վրա առանձնապես նկատելի ազդեցություն, բացասական իմաստով, ունենալ չեն կարող։ Բանն այն է, որ 2014 թվականից հետո ռուսական տնտեսությունը պաշտպանական ռազմավարությամբ է առաջնորդվում եւ ջանքեր են գործադրվում, որպեսզի Ռուսաստանը դառնա անառիկ ֆինանսական ամրոց, որը տեղի չի տալիս արտաքին ճնշմանը, այդ թվում նաեւ՝ սանկցիաներին։ Ռուչիր Շարման արձանագրել է, որ որքան էլ զարմանալի է, սակայն այս առումով զգալի հաջողությունների Ռուսաստանում հասել են։ Բացի այդ, ռուբլին առանձնապես շատ կապված չէ նավթային շուկային, որքան ասենք Կանադան կամ Նորվեգիան։