Գյումրիում երկու քույրերին դանակահարած անձը ձերբակալվել է. ով է նա

Գյումրիում երկու քույրերին դանակահարած անձը ձերբակալվել է. ով է նա

Օրեր առաջ գրել էինք, որ Գյումրիում դանակահարվել են երկու կին՝ քույրեր։ Բժշկական կենտրոնից մեզ հայտնել էին, որ քույրերը վիրահատվում են, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Նրանցից մեկի վիճակը ծանր էր ։Այսօր արդեն տեղեկացանք, որ երկուսի վիճակն էլ բավարար է, շարունակում են գտնվել բժիշկների հսկողության տակ։

Մինչ Գյումրիում քննարկվում էր, թե ով կամ ովքեր են դանակահարել քույրերին, Մուշի  ոստիկանական բաժանմունքից տեղեկացանք, որ երեկ ձերբակալվել է քույրերին դանակահարած անձը, որը նրանցից մեկի ամուսինն է։ Ինչո՞ւ է գնացել այդ քայլին, նշեցին, թե ընթանում է նախաքննություն, դեպքի մանրամասները ճշտվում են։