Թեհրանում ԱԳ նախարարների մակարդակով կայացել է 3+3 ձևաչափով հանդիպումը

Թեհրանում ԱԳ նախարարների մակարդակով կայացել է 3+3 ձևաչափով հանդիպումը

Երկուշաբթի երեկոյան, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների ներկայությամբ Թեհրանում կայացել է 3+3 ձևաչափով հանդիպումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հյուրընկալությամբ։

Տարածաշրջանային այս խմբի ձևավորման կարևորագույն նպատակներից է տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանային երկրների ներկայությամբ և առանց արտատարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտության և այս հիմամբ այսօրվա հանդիպման առանցքում են Ադրբեջանի  և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները։

Ամիր Աբդոլլահյանն այս նիստում ասել է.«Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, և այժմ հերթը հասել է Կովկասում անվտանգության, համագործակցության և առաջընթացի հաստատման, ինչը տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ կարող է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և մարտահրավերներին վերջ տալու սկիզբը լինել»:

Անդրադառնալով Գազայում տիրող Իսրայելի ոճրագործություններին, Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Այն ինչ տեղի է ունենում Գազայում, մարդկության դեմ ոճրագործություն է: Գազայում ռազմական հանցագործությունն ու ցեղասպանությունը և պաղեստինցիների բռնի տեղահանումը պետք է դադարեցվեն»:

Նշենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարի Մոսկվայում՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով, առանց Վրաստանի ներկայության։

«3+3» հանդիպման անցկացումը կարևոր քայլ կլինի Իրանի 13-րդ կառավարության հարևանության քաղաքականության և հարևանների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև առանց արտաքին միջամտության տարածաշրջանային խնդիրների լուծման շրջանակում: