Մեծ փոփոխություններ են ակնկալվում ՀՀ իրավական համակարգում, դա դյուրին գործ չէ. Մերկելը՝ Փաշինյանին | «Հրապարակ» 13.02.2020

Մեծ փոփոխություններ են ակնկալվում ՀՀ իրավական համակարգում, դա դյուրին գործ չէ. Մերկելը՝ Փաշինյանին | «Հրապարակ» 13.02.2020

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները հանդես եկան ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:  

Անգելա Մերկելը հայտարարեց, որ մեծապես ուրախ է եւս մեկ անգամ ողջունել Նիկոլ Փաշինյանին Բեռլինում։

«Հայաստանում ընտրություններ են տեղի ունեցել, ներկայումս մեծ փոփոխություններ են տեղի ունենում, մեծ փոփոխություններ են ակնկալվում նաեւ իրավական համակարգում, համոզված ենք նաեւ, որ դա այնքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք ցանկանում ենք ձեզ ամենայն հաջողություն այդ քայլերում։ Ինչպես արդեն ասացի՝ մեր հարաբերություններն արդեն  ինտենսիվացել են եւ կարող եմ ասել, որ երբ Հայաստանում էի, եղա «Թումո» կենտրոնում, շատ ոգեւորված էր, եւ արդեն աշնանը մենք Բեռլինում կբացենք մեր «Թումո» կենտրոնը»,- իր խոսքում շեշտեց Գերմանիայի կանցլերը։ Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նշեց, որ իր պաշտոնավարումից ի վեր Մերկելի հետ հանդիպում է արդեն երրորդ անգամ։ Սա, ըստ Փաշինյանի, ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է Հայաստանի ու Գերմանիայի հարաբերությունների բարձր մակարդակի մասին:  

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.