Բայդենի համար ընդունելի չեն ՌԴ «կարմիր գծերը»

Բայդենի համար ընդունելի չեն ՌԴ «կարմիր գծերը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է  ընդունել որևէ մեկի՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված «կարմիր գծերը»։ ԱՄՆ պետության ղեկավարը նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի նախօրեին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Նման կերպ է Բայդենը մեկնաբանել այն հայտարարությունները, որ Մոսկվան «կարմիր գծեր է» համարում Ուկրաինայում սպառազինությունների, այդ թվում՝ գերձայնային, տեղակայումը։ Եվ գլխավորը՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների մոտեցումը ռուսական սահմաններին։

 «Ես որևէ մեկի կարմիր գծերը չեմ ընդունում», - նկատել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը մշակում է համակարգային նախաձեռնություններ՝ դժվարացնելու համար  «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա»,  քանի որ կան մտավախություններ, որ Դոնբասում կարող է լայնամասշտաբ հակամարտություն ծավալվել։ Այս մասին հաղորդել է Reuters-ը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ էր արել Ռուսաստանի սահմանների մոտ չընդալյայնվելու երաշխիքներ ներկայացնել։  Նոյեմբերի 18-ին ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստում, ՌԴ նախագահը հայտարարել էր, թե Ռուսաստանը խաղաղասեր երկիր է, որը ցանկանում է ձևավորել  «հետխորհրդային տարածքում բարիդրացիական և գործընկերային մթնոլորտ»։ Իսկ ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նկատել էր, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը Մոսկվայի համար կդառնա «կարմիր գիծ»։ Նա ընդգծել է, որ այդ երկիրը ՌԴ-ի հետ դիմակայության պլացդարմ դարձնելու ձգտումները հղի են լրջագույն բացասական հետևանքներով և որ դաշինքի այդօրինակ գործողությունները ապակայունացնում են Եվրոպայում ռազմա-քաղաքական իրավիճակը։