Հրապարակում եմ քաղաքացու ձեռքը կոտրած բերետավորի լուսանկարը. Ռուբեն Մելիքյան

Հրապարակում եմ քաղաքացու ձեռքը կոտրած բերետավորի լուսանկարը. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրապարակում եմ մայիսի 17-ին ժամը 9:15-ի սահմաններում Տերյան փողոցի վրա՝ Արցախյան պատերազմի հաշմանդամ քաղաքացուն մայթից բերման ենթարկելիս նրա ձեռքը անմարդկային ձևով ոլորելու արդյունքում կոտրած բերետավորի լուսանկարը։ 

Ինչ վերաբերում է Առաջին համալսարանական հիվանդանոցի հետ կապված հարցին, ապա գիշերը հանդես կգամ մանրամասն պարզաբանումներով։ Նշեմ, որ այդ բուժհաստատությունից արդեն վերցրել ենք առաջին ռենտգենի դիսկը և հիմա նեղ մասնագետների հետ ճշտում եմ դրանում կոտրվածքը չերևալու հնարավոր պատճառների հարցը։ 

Քաղաքացու համաձայնությամբ կցում եմ նաև կոտրվածքը պարզորոշ ցույց տվող երկրորդ ռենտգենի նկարը»։