Ֆինանսական ծառայությունների կայքէջեր չի կարելի մուտք գործել հանրային Wi-Fi կապով․ խորհուրդ են տալիս մասնագետները

Ֆինանսական ծառայությունների կայքէջեր չի կարելի մուտք գործել հանրային Wi-Fi կապով․ խորհուրդ են տալիս մասնագետները

Տեղեկատվական անվտանգության մասնագետները հորդորում են, որպեսզի հանրային Wi-Fi կապի միջոցով մուտք չգործել անձնական բանկային հաշիվ օնլայն բանկի ծառայության միջոցով, չանել օնլայն գնումներ, եւ այլ գործողություններ, որոնք կապված են ֆինանսական գործարքների հետ։

Պատճառը այն է, որ հանրային Wi-Fi կապի միջոցով ցանցահենները ավելի հեշտ են կարող գողանալ անձնական տվյալները եւ դրանք օգտագործել չարանենգ նպատակների համար։ Բացի այդ, տարատեսակ օգտահաշիվներում խորհուրդ չի տրվում անձնական տվյալները արձանագրել։ Մասնագետները նշում են, որ օրինակ սրճարաններում հանրային հասանելի համացանցը հոսքերը չի կոդավորում, ինչը նշանակում է, որ ցանցահենների համար անձնական տվյալները հասանելի են լիովին։ Այս մասին հայտնում է «Կասպերսկու լաբորատորիայից» կիբերանվտանգության մասնագետ Դմիտրի Գալովը։

Գալովը նշում է, որ ցանցահենները կարող են վերլուծել http արձանագրությամբ փոխանցվող հոսքը, ինչպես նաեւ վերաուղղորդել օգտատերերին կեղծ ռեսուրսներ, եւ վնասակար կոնտենտ։ Հանրային Wi-Fi-ով կարելի է միայն ընդհանուր բնույթի ինֆորմցիա որոնել, ինչպես օրինակ՝ կարդալ նորություններ, նայել սպասվող եղանակի տեսությունը եւ այլն։