Արցախը կանչում է 

Արցախը կանչում է 

Պարզվում է՝ Մարտի 1-ի գործով գրեթե բոլոր ամբաստանյալներն այսօր Արցախում են։ Արցախ է մեկնել Ռոբերտ Քոչարյանը՝ որդու՝ Լեւոնի հետ։ Նրանից առաջ Արցախ էր մեկնել Սեյրան Օհանյանը եւ երեկ մասնակցում էր Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցությանը, որին ներկա էին բոլոր արցախյան զինվորականները եւ պատերազմի հրամանատարները։

Արցախ են մեկնել նաեւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Այսօր տեղեկացանք, որ Արցախ է մեկնել նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարհին է՝ գալիս է, որ մեկնի Արցախ։

Իհարկե, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ նախկինների աջակցությունն Արցախին հնարավորինս ստվերում մնա, որ հաղթանակի պարագայում դափնիները նրանց բաժին չհասնեն, բայց իրականությունը սա է՝ վտանգի պահին մեր ազգը համախմբվում է եւ համատեղ է դիմագրավում թշնամուն, անկախ իր հայացքներից եւ քաղաքական կողմնորոշումներից։