Փաշինյանը և Պուտինը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը

Փաշինյանը և Պուտինը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը: Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանգստության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին»,- նշել է մամուլի քարտուղարը:

«ՌԴ ղեկավարը նաև զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին»,- հավելել է Պեսկովը: