Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը և տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների: