ԲՀԿ-ից ևս հերքում են Ծառուկյան-Վանեցյան հանդիպումը

ԲՀԿ-ից ևս հերքում են Ծառուկյան-Վանեցյան հանդիպումը

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ևս հերքում է տեղեկությունը, որ եղել է հանդիպում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի միջև։

Հիշեցնենք, որ այս մասին տեղեկացրել էր հայաստանյան առաջատար կայքերից մեկը՝ նաև նշելով, որ իր տեղեկություններով՝ Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին: Վանեցյանը չի լինի կուսակցության շարքային անդամ, այլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ: «Այս հարցով դիմեք այն լրատվամիջոցին, ով որ տարածել է, մի քիչ․․․ խառը քաղաքական իրավիճակում այսրոպեական սենսացիաներ չկան, սենսացիա պետք է ստեղծել»,-ասաց Արման Աբովյանը։

ԲՀԿ-ից այլ աղբյուրներ նշում են, որ լուրն անհեթեթություն է, նախ որովհետև Ծառուկյանն իր կուսակցությունը որևէ ազդեցիկ մեկին չի տա, և երկրորդ՝ ինչ մոտիվաիա կարող է ունենալ Արթուր Վանեցյանը, որը ՀՀ 80-ից ավելի քաղաքական կուսակցություններից հնչեղ անուններից մի քանիսը կարող է գնել։

Նշենք, որ Արթուր Վանեցյանը 168.am-ի հետ զրույցում ևս ասել էր․ «Ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում»։