Երիտասարդ կինը խնդրեց ոտքերս հանել, որպեսզի վարակ չտանեմ. մեկ այլ դեպքում հաստատ չէի համաձայնի

Երիտասարդ կինը խնդրեց ոտքերս հանել, որպեսզի վարակ չտանեմ. մեկ այլ դեպքում հաստատ չէի համաձայնի

«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քիչ առաջ գնացել էի օգնելու փողոցի թափառող շներին աչքի լույսի պես իր վարձով տնակում պահող մի երիտասարդ կնոջ: Վարձով և ծանր պայմաններում, բայց երբեք մեզ չեն դիմել օգնության խնդրանքով, ի տարբերություն ֆեյսբուքյան էջս առավոտից մինչև ուշ գիշեր «վերահսկող» ոմանց, որոնց պատճառով այլևս լուսանկարներ չեմ կարողանում հրապարակել:
Մի խոսքով փորձեցի մտնել նրանց տնակը, երիիտասարդ կինը ինձ խնդրեց ոտքերս հանել, որպեսզի վարակ չտանեմ և շները չհիվանդանան: Մեկ այլ դեպքում հաստատ չէի համաձայնի, առավել ևս տնակի ներսում անգամ հատակ չկար, սակայն շատ մաքուր էր... Մի խոսքով ծանր ճակատագրի տեր հայր ու աղջիկ, մեկուսացած կյանքով, հեռու մի թաղամասում, ապրում են սուս ու փուս... նրանց օգնելու եմ՝ արժանի են»: