Նախորդ անգամ 58 ձայնով պարտված Դավիթ Խաչատուրյանը հաղթեց 5 ձայնով
Մարտի 29-ին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովի արդյունքներով Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը, ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։
Հիշեցնենք, Խաչատուրյանը անցած աշնանն էր նշանակվել Վճռաբեկում, մինչ այդ նա ԲԴԽ գիտնական անդամ էր։ Մոտ 1 ամիս առաջ Դավիթ Խաչատուրյանը իր թեկնածութունը առաջադրել էր ՍԴ դատավոր դառնալու համար, նա հավաքել էր 100 դատավորի քվե, իսկ նրա մրցակից Դավիթ Բալայանը 158 ձայն էր հավաքել՝ հաղթելով Խաչատուրյանին։
Ազգային ժողովը, սակայն, անտեսելով դատավորների ընտրությունը, Բալայանին չընտրեց ՍԴ դատավոր, ինչից հետո նոր ընտրություն տեղի ունեցավ։ Դավիթ Խաչատուրյանի մրցակիցը այս անգամ Վերաքննիչ քրեական դատավոր Արսեն Նիկողոսյանն էր։ Մեր հարցին, թե ձայների ի՞նչ հարաբերակցությամբ է Դավիթ Խաչատուրյանը հաղթել Արսեն Նիկողոսյանին, ԲԴԽ-ից պատասխանեցին, որ Խաչատուրյանը հավաքել է 131 ձայն, իսկ Նիկոողսյանը՝ 126։
Կարծիքներ