Սամվել Վարդանյանին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել

Սամվել Վարդանյանին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված)։ Սամվելին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն։ Դատավորի, նիստի ժամի մասին տեղեկություն առայժմ չունենք։ Ունենալուն պես՝ ես կամ Վարազդատ Հարությունյանը կհայտնենք հանրությանը»։