Ինչու է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն ազատվել զբաղեցրած պաշտոնից 

Ինչու է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն ազատվել զբաղեցրած պաշտոնից 

Մեծ Բրիտանիայում աշխատանքից ազատվել է ՆԳ նախարար Սուելլա Բրավերմանը։ Ինչպես հայտնում է BBC-ն, վարչապետ Ռիշի Սունակն, ամենայն հավանականությամբ, սկսել է փոփոխություններ իր թիմում։ Բրավերմանը հեղինակազրկվել էր էմիգրանտների հետ կապված մի քանի նախաձեռնությունների պատճառով, սակայն աշխատանքից ազատվելուց հետո կարող է հանդես գալ որպես «թորիների» արմատական թեւի ղեկավար եւ արդեն եղած պառակտումը «թորիների» կուսակցության մեջ, խորացնել։

The Guardian-ն էլ գրում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացում Սուելլա Բրավերմանը սուր քննադատության է ենթարկվել ոչ միայն լեյբորիստների ղեկավար Կիր Սթարմերի եւ Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի կողմից, այլ նաեւ կուսակից ընկերների։ Նրա դեմ են հանդես եկել նույնիսկ 1922 թվականի Կոմիտեի անդամները, ովքեր սովորաբար նախընտրում են ակտիվորեն չբարձրաձայնել իրենց մոտեցումները։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Բրավերմանը քննադատել էր Սքոթլենդ Յարդի ղեկավար Մարկ Ռոուլիին, հայտարարելով, որ իրավապահներն ավելի մեղմ են ձախ ակտիվիստների հանդեպ, քան աջերի։ Ապա արդեն նա բողոքավորներին համեմատել էր հյուսիս-իռլանդացի ազգայնականների հետ, ինչով առաջացրել էր Բելֆաստի դժգոհությունները։ Մինչ այդ էլ, հասցրել էր պաղեստինամետ ցույցերը որակել որպես «ատելության երթեր»։ Այժմ նա առաջին քաղաքական գործիչն է Անգլիայում, որն ակտիվորեն աջակցել է Իսրայելին եւ պաշտոնանկ արվել։