Ովքեր են երկարակյացները․ ուսումնասիրություն 

Ովքեր են երկարակյացները․ ուսումնասիրություն 

Մադրիդի համալսարանի գիտնականները պարզել են, թե երկարակյացներին ամենաշատը բնավորության որ գծերն են հատուկ։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Happiness Studies հանդեսում։ Հետազոտությանը մասնակցել են 100-107 տարեկան մոտ 14 հազար մարդ։ Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է նրանց համար ընդհանուր հանդիսացող բնավորության 19 գիծ, այդ թվում՝ ազնվությունը, ուսման հանդեպ սերը, երախտագիտությունը, բարձր մտավոր զարգացվածությունը, ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը։

Ընդ որում, հետաքրքրասիրությունը երկարակյացների համար ամենակարեւոր բնավորության գծերից է հանդիսանում։ Ապա արդեն գալիս են՝ կենսուրախությունը, հավատքը, խիզախությունն ու հումորը։ Գիտնականները ենթադրում են, որ այս հատկություններն օգնում են պահպանել առողջությունը, այդ թվում նաեւ՝ գլխուղեղի առողջ վիճակը։ Մասնագետները նշում են, որ այս հետազոտություններն օգնում են հասկանալու, թե ինչպես է հնարավոր հասնել առողջ ծերության եւ ինչպես երկար ապրել։