Սկսել են շատ քաղցրեղեն ուտել․ ուսումնասիրություն 

Սկսել են շատ քաղցրեղեն ուտել․ ուսումնասիրություն 

Ռուսներն այս տարվա երրորդ եռամսյակին սկսել են ավելի շատ քաղցրեղեն ուտել։ Դա է ցույց տվել «Կոնտուր Մարկետ» կենտրոնի կատարած ուսումնասիրությունը։ Ուսումնասիրելով ՌԴ ողջ տարածքում գործող ավելի քան 65 հազար առեւտրի կետերի եւ ցանցերի տվյալները, նրանք պարզել են, որ այս տարվա երրորդ եռամսյակին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ռուսները 25 տոկոսով ավելի շատ են շոկոլադե կոնֆետներ գնել, 14 տոկոսով ավելի շատ շոկոլադե սալիկներ են գնել, եւ 3 տոկոսով ավելի շատ ոչ շոկոլադե կոնֆետներ։

«Կոնտուր Մարկետ» կենտրոնի մասնագետները նշել են, որ ՌԴ-ում էժանացել է կոնֆետեղենը, գուցե նաեւ դա է նպաստել սպառման աճին։ Միաժամանակ նաեւ նշվում է, որ թե անցյալ տարի, թե այս տարի՝ երրորդ եռամսյակում ամենաշատ կոնֆետեղեն վաճառվել է սեպտեմբեր ամսին, ինչը պայմանավորված է Գիտելիքի օրվա հետ, երբ շոկոլադն ու այլ քաղցրեղեններ գնում են նվիրելու համար ուսուցիչներին։

Ի դեպ, քաղցր ուտելը մասնագետները բացատրում են նաեւ սթրեսով՝ շոկոլադը լրացնում է երջանկության զգացումի պակասը։