Սիրով` փոքրիկ Հայաստանից. երկու հայտնի հայ թենիսիստների հանդիպումը

Սիրով` փոքրիկ Հայաստանից. երկու հայտնի հայ թենիսիստների հանդիպումը

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 15-րդ ռակետ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը սոցցանցերում լուսանկար է հրապարակել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի հաղթող լեգենդար Անդրե Աղասիի հետ։

«Սիրով` փոքրիկ Հայաստանից։ Շնորհակալ եմ, որ եկաք և աջակցեցիք միջոցառմանը»,- գրել է Խաչանովը։

Կարեն Խաչանովը մարտի 16-ին Անդրեյ Ռուբլյովի հետ բարեգործական հանդիպում է անցկացրել Լոս Անջելես քաղաքում` հաջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի։ Հանդիպումը կազմակերպել է անձամբ Կարեն Խաչանովը։

Հիշեցնենք, որ Անդրե Աղասին նույնպես հայ է։ Նրա հայրը` Էմանուելը, ծնվել է Թեհրանում, հայկական ընտանիքում։