Չվախենաս, Հովհաննեսիդ  բան չի լինի․․․

Չվախենաս, Հովհաննեսիդ  բան չի լինի․․․

Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ- ի պայթյունի վերաբերյալ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանի նման հո անեկդոտ չի պատմում, նա ավելի լուրջ է մոտենում հարցին։ Հանկարծ մեկի մտքով չանցնի, թե պայթյունից հետո կարող է  բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականը պահանջի։ 

Տեսեք  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ռեկտորի նկատմամբ ինչ սրտացավությամբ է  արտահայտվում․ 

«Չեմ կարծում, թե դժբախտ պատահարի գրանցման պատճառով պետք է նման հարց բարձրացնել»։ 
Լավ, ո՞նց կարող է մեկնումեկի մտքով նման բան անցնել , երբ զինվորական կացարանում 15 զինվոր պայթյունից մոխրացան ու Պաշտպանության նախարարը մի հատ հոգոց չհանեց, մի հատ չցավակցեց։ 15 հսկա, հզոր,  առողջ զինվորներ մոխրացան,  ասես ոչինչ չէր եղել։ Որևէ մեկը, բացի այդ տղաների բարոյապես մոխրացված ծնողներից, հարազատներից, նրանց հիշու՞մ է։ Այդքանից հետո դուք ո՞նց եք  բան ասում բուհի Հովհաննեսի  սապոգի ու նիկոլյան թավշյա կեղևով պոպոքի մասին։ Դուք ո՞նց չեք պատկերացնում, որ նախարարի ասած «ուսումնասիրություններ են ընթանումը»  մյուս չպարզված պայթյունների նման մասնագիտական եզրակացությամբ «ուսումնասիրվելու, հայտնաբերվելու պարզվելու են»։ Նման պարագայում հանրությունն էլ պիտի հանգստացնի երկար անունով նախարարին՝ չվախենաս, Հովհաննեսին բան չի լինի։ 

Երբ հասարակությունը գերլարված պայթունավտանգ վիճակում է լինում ու չի պայթում, տեղային  պայթյունները ցածր բալով երկրաշարժի նման երկրաձգում են հիմնական երկրաշարժը․․․ Դա էլ է մասնագիտական եզրակացություն։
Հիշեցնենք, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում, այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։ Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։ Տուժածներից 1-ը պարեկային ծառայության աշխատակից է, մյուսները` կանաչապատման բաժնի աշխատակիցներ։