Հայ ռեժիսորը գրել է «Երկու հարյուր տարեկան մարդը»  բալետի լիբրետոն

Հայ ռեժիսորը գրել է «Երկու հարյուր տարեկան մարդը»  բալետի լիբրետոն

Այս տարվա ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի կունենա  «Երկու հարյուր տարեկան մարդը» բալետի ցուցադրությունը։ Վերջինիս լիբրետոն գրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Գեորգի Իսահակյանը՝ Այզեկ Ազիմովի համանուն վիպակի հիման վրա։ Երաժշտության հեղինակը Գաբրիել Պրոկոֆեւն է։

«Երկու հարյուր տարեկան մարդը» բալետ-հոլոգրամմա է, որը հանդիսանում է «Ես ռոբոտ եմ» ֆուտորիստական եռերգության վերջին երրորդ մասը։ Այն առաջին անգամ ռուսական երաժշտական թատրոնի բեմ է բարձրանում մարդու եւ արհեստական բանականության փոխհարաբերությունների հարցը եւ անդրադարձել է երաժշտական թատրոնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությանը։