Դրոշ այրելը քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշման դրսևորման ձև է

Դրոշ այրելը քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշման դրսևորման ձև է

Արամ-Նեմրութ Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«18-ին դագաղները ՀՀԿ-ի անդամների տան դեմները դնողները խոսում են դրոշ վառելու անթույլատրելիությունից, քաղաքակիրթ լինելուց ու նման ֆլան ֆստանից, զվիզդեց էլի: 

Դրոշ այրելը քննադատողները ու դիվերսանտին բռնելուց մի երկու քոթակ տված քաղաքացուն քննադատողները լավ կլիներ ծանոթանային իրար հետ: Դրոշ այրելը ոչ հերոսություն ա, ոչ էլ ամոթ, սա քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշման դրսևորման ձև ա, հաճախ տեղին ու վերջ:

Մեկ էլ որ ասում են՝ սա վնաս ա Հայաստանի իմիջին կամ նման դեպքերի պետճառով մեր զինվորը վտանգվում է: Այ խելոքներ ջան, յանի մինչև դրոշ այրելը ամեն ինչ լավ էր՝ հայ զինվորը չէր զոհվում, իսկ Հայաստանի վարկանիշը հասել էր երկինք: Կամ որ խելոք դեմքով գրում եք, թե բա դրոշ այրելով երկիր չես հզորացնի կամ դրոշ այրելու փոխարեն սահման գնացեք՝ դուք հո դեգեներատ չեք, ով ա նման բան ասում, ինչ եք ինքներդ ձեր ասածը հերքում:

Ամբողջ պետական համակարգը խոսում է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Արցախի դեմ, ամեն օր կրակոցներ ու զոհեր են Հայաստանի սահմանին, մարդիկ են զոհվում, ու մարդ կա զարմանում ա, որ այս ֆոնին Երևանում բարձրացված ադրբեջանական դրոշը այրվում ա: 

Մի բան էլ, սա արդյունք ա նաև վերջին 2 տարվա այն կատաստրոֆիկ նվաստացման, որի զգացողությունը ունի գրեթե ամեն մի քաղաքացի ու որի պատճառը մեր պետության և իշխանության բեդովլաթ պահվածքն է: Ասածս են ա, որ երբ իշխանությունները իրենց բաժին անելիքը չեն անում, քաղաքացուն անվերջ պահում են նվաստացման ու ապատիայի մեջ՝ մարդիկ հաճախ նման բաներ են անում ու սա նորմալ ա»: