Վրաստանում կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը շարունակում է աճել

Վրաստանում կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը շարունակում է աճել

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 158-ով։ Այս մասին հայտնում է StopCov կայքը։ Վարակվածների ընդհանուր թիվը համավարակի սկզբից ի վեր, կազմում է 2075 մարդ։ Վերջին մեկ օրում առողջացել է 9 մարդ։ Առողջացածների ընդհանուր թկվը հասել է 1363-ի։ Մահացության ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 19 մարդ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում կազմում է մոտ 29 միլիոն մարդ։ Մեկ օրում վարակակիրների թիվն աճել է մոտ 332 հազարով։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 920 հազար է, առողջացածներինը՝ մոտ 21 միլիոն մարդ։