Որքան գումար է հափշտակվել Պաշտպանության նախարարությունից 

Որքան գումար է հափշտակվել Պաշտպանության նախարարությունից 

Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունից հափշտակված գումարի չափը կազմել է 10 միլիարդ գրիվեն։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը՝ սոցկայքային իր էջում կատարած գրառմամբ։ Նա մանրամասնել է, որ իրականացված ներքին աուդիտի եւ գլխավոր վերստուգման արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ֆինանսական խախտումներ։

Հիշեցնենք, որ Ումերովը Ուկրաինայի Պաշտպանության նախարար է դարձել 2023 թվականին, այն բանից հետո, երբ կոռուպցիոն սկանդալի հետեւանքով այդ պաշտոնը թողեց Ալեքսեյ Ռեզնիկովը։