Կանխատեսում են նոր տարածքային կորուստներ 

Կանխատեսում են նոր տարածքային կորուստներ 

2024 թվականին Ուկրաինան կարող է նոր տարածքային կորուստներ ունենալ, իսկ արդեն կորցրած տարածքները վերադարձնել չի կարողանա, գրում է Time պարբերականը։

Ըստ հոդվածագիր Յան Բրեմերի, ով Eurasia Group  անալիտիկ գործակալության ղեկավարն է, Ուկրաինական ճգնաժամն այս տարի կլինի չափազանց ծանր եւ նաեւ շրջադարձային։ «Կիեւյան իշխանությունները մեծ ռազմական ռիսկերի կգնան՝ Ռուսաստանի տարածքին նոր հարվածներ հասցնելով։ Դա կհանգեցնի նրան, որ Ռուսաստանն աննախադեպ ձեւով պատասխանի։ Հնարավոր է նաեւ, որ ՆԱՏՕ-ն էլ ներքաշվի հակամարտությանը»,- նշված է հոդվածում։

Նշենք, որ ամերիկյան ռազմածովային ուժերի նախկին հետախույզ Սկոթ Ռիտերը հայտարարել էր, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի եւս 30 տոկոսը, եթե Ռուսաստանի համար ընդունելի պայմաններում խաղաղություն չկնքի։