Հայտնի է՝ ով է Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզիչը

Հայտնի է՝ ով է Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր:

Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: