Երեխաներին եւ դեռահասներին պետք է պատվաստել կորոնավիրուսի դեմ

Երեխաներին եւ դեռահասներին պետք է պատվաստել կորոնավիրուսի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ երեխաներին եւ դեռահասներին պետք է պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է Газета-ն։

Համաձայն հրապարակման, ԱՀԿ-ն իր կայքում նոր խորհրդատվական ցուցումներ է հրապարակել, որոնցում նաեւ նշված է, որ COVID-19-ի դեմ պետք է պատվաստել նաեւ դեռահասներին եւ երեխաներին, այն տարբերությամբ միայն, որ եթե մեծահասակների համեմատ նրանք կորոնահիվանդությունը ավելի թեթեւ տարբերակով են հաղթահարում, ապա նրանց պատվաստումը չունի նույն հրատապությունը, ինչ մեծահասակներինը։

Ավելի վաղ, ԱՀԿ-ն հայտարարում էր, որ երեխաներին եւ դեռահասներին կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում չի կարող դրական կերպով արտահայտվել, քանի որ չունի բավարար տեղեկատվություն։