Կարծում եմ թիմը ճիշտ ճանապարհի վրա է, ճիշտ որոշումներով, անփորձանք ընթանում ենք. Հրանտ Մադաթյան

Կարծում եմ թիմը ճիշտ ճանապարհի վրա է, ճիշտ որոշումներով, անփորձանք ընթանում ենք. Հրանտ Մադաթյան

ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը՝ Մոթելի Հրանտը, ով պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից, ստանալով 1739 քվե, լրագրողների հետ առավել քիչ շփվող պատգամավորներից է: Պարզվում է, որ նա   չի սիրում լրագրողների հարցերին հեռախոսով պատասխանել, հարցերին սիրում է պատասխանել, այն էլ լրագրողի աչքերի մեջ նայելով: Մեզ հաջողվեց հեռախոսով մի քանի հարցերի պատասխան ստանալ Հրանտ Մադաթյանից: 

 -Պարո´ն Մադաթյան, ԱԺ-ի այս ընտրությունները ինչո՞վ են տարբերվել նախորդ ընտրություններից: Կարելի է փաստե՞ լ, որ ընտրությունները անցել են ադար, եւ թափանցիկ: 

-Իմ կարծիքով՝ արդար, թափանցիկ ընտրություններ են եղել: Ես իմ ընտրատարածքում ոչ մի բան չեմ նկատել: Էտի իմ աչքի տեսածն եմ ասում:

-Համեմատած անցած տարվա ընտրություններին, այս ընտրություններին բավականին քիչ քվե ասացաք: Գո՞հ եք:

-Ոչինչ, էդպես էլ ա պատահում, իրավիճակ է փոխվել: Էդպես էլ պետք ա լիներ, էնպես չէր, որ ես մեծ թվերի էի սպասում, ինչի սպասել եմ, այն էլ ստացել եմ: Արդեն 2 հարցի պատասխանեցի:

-Դուք ընդիմադիր պատգամավոր եք լինելու: Կքննադատե՞ք իշխանություններին: 

-Կուսակցությունը ոնց կորոշի, այնպես էլ կլինի, մեր թիմը լինելու է ընդիմադիր: Կարծում մեր թիմը շատ ճիշտ ճանապարհի վրա է, ճիշտ որոշումներով, անփորձանք ընթանում ենք: Ձեր խաթրը չկոտրեցի,  էսքան հարցի պատասխանեցի: 

-Կասեք, թե ինչ նախաձեռնություններով եք հանդես եկել նախորդ՝ 6-րդ ԱԺ-ում, եւ կա՞ն այնպիսի օրինագծեր, որ պատրաստվում եք կյանքի կոչել: 
 
-Անպայման, բա ինչի համար ենք ընտրվել: Էնքան բան կա ասելու, անելու: Էտի հեռախոսվ հնարավոր չի ասել,   պետք է պայքարենք՝ տարածաշրջանի ժողովրդին օգտակար լինենք: Հիմա, որ էլ Ձեր հարցին չպատասխանեմ, անջատեմ հեռախոսը, կվիրավորվեք, կասեք անջատեց: Ինչի եք էդպես անում: Հիմա ես հեռախոսը անջատում եմ, ցանկանում եմ քեզ առողջություն հաջողություն, այս Նոր Տարում ճիշտ մոտեցումներով, ճիշտ հարցադրումներով փորձեք դուք էլ ձեր աշխատանքը կատարել,- ասաց Մադաթյանմ ու անջատեց հեռախոսը: 

Ըստ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադաթյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ հայտարարագրել է 4 հողամաս, եւ առանձնատուն: Օրենսդիր մարմնի անդամի եկամտի աղբյուրը ոչ միայն նրա աշխատավարձն է, այլև երկու բաժնեմասերից ստացված գումարներն են: Պատգամավորի դրամական միջոցները 2017 թ.-ի հայտարարագրի կազմում են 30 մլն դրամ: Նույն տարում պատգամավորի կինը՝ Արաքսյա Հովհաննիսյանը, ում աշխատանքի վայրի մասիին ոչ մի տեղեկություն չկա բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում,  ձեռք է բերում 68 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ TOYOTA LAND CRUISER 200 4.6, իսկ դրամական միջոցները կազմում եմ՝ 120 մլն. դրամ, 117 հազար ԱՄՆ դոլար, 35 հազար եվրո: