Տասը զոհերին կրակողներին բացահայտելու հարցում բարդություններ կան. Արթուր Դավթյան (տեսանյութ)

Տասը զոհերին կրակողներին բացահայտելու հարցում բարդություններ կան. Արթուր Դավթյան (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Մարտի 2-ի տասը զոհերին դեռ չեն բացահայտել, և այս հարցում որևէ կասյածյալ կամ մեղադրյալ դեռևս չկա:

«Նոր տեղեկություններ կամ որոշակի ապացույցներ ձեռք բերվել են այդ հանգամանքների վերաբերյալ, նաև զոհերի հետ կախված, բայց դրանք դեռևս բավարար չեն, որպեսզի հնարավեր լինի որպես մեղադրյալ ներգրավել որևէ անձի»,-ասաց նա:

Hraparak.am-ի դիտարկմանը, թե դժվարություն կա՞ կոնկրետ տասը անձանց վրա կրակողներին հայտնաբերելու հարցում, դատախազը չհերքեց, որ բարդություն ունեն այս առումով. «Ծանոթ լինելով քննության ընթացքին՝ այո, կան բարդություններ: Ցանկացած գործում կան բարդություններ»:

Մանրամասն՝ տեսանյութում