Զոհված զինվորը Քասախից էր,սոցիալապես անապահով ընտանիքից

Զոհված զինվորը Քասախից էր,սոցիալապես անապահով ընտանիքից

Երեկ ՊԲ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա Սիփան Մելքոնյանը Կոտայքի մարզի էր, Քասախ գյուղից էր:Սիփանը տան միակ արու զավակն էր: Համագյուղացիները նշեցին,որ հայրը գյուղի դպրոցում է աշխատում,մայրը տնային տնտեսուհի է,ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում էր ապրում:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: