«Թվիթերին» մեղադրել են ուսանողների առաջադիմության վրա բացասաբար ազդելու մեջ

«Թվիթերին» մեղադրել են ուսանողների առաջադիմության վրա բացասաբար ազդելու մեջ

Իտալիայի Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարանի մասնագետները հայտարարել են, որ այն ուսանողների առաջադիմությունը, ովքեր ունեն թվիթերյան օգտահաշիվներ, 40 տոկոսով ցածր է, քան այն ուսանողների առաջադիմությունը, ովքեր այսպես ասած՝ սոցկայքային կենսագրություն չունեն։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Գիտափորձին մասնակցել է մոտ 1,5 հազար բարձր առաջադիմությամբ ուսանող։ Գիտափորձի ընթացքում առաջադրանքներից մեկը եղել է իտալացի դրամատուրդ Լուիջի Պիրանդելոյի 1904 թվականին գրած «Հանգուցյալ Մատիա Պասկալ» գործի ընթերցանությունը, որից հետո ուսանողների կեսը պետք է ներկայացներ գրքի վերլուծությունը, հիմք ընդունելով գրքի թվիթերյան քննարկումները, իսկ մյուս մասը պետք է գիրքը վերլուծեր հավելյալ գրականություն կարդալով։ Հետազոտության վերջնական փուլում կամավորներին թեստային աշխատանք են տվել։ Պարզվել է, որ այն ուսանողները, որոնք ունեն սոցկայքային էջ, մասնավորապես «Թվիթեր» հարթակում, առաջադիմության էականորեն զիջում էին այն ուսանողներին, որոնք «սոցկայքային կենսագրություն չունեն»։ Այստեղից էլ եզրակացրել են, որ սոցկայքերը վնասում են ուսանողների ուսումնական առաջընթացին։