Մեկ նպատակ ունեն․ Կաթողիկոսը դիմեց արցախցիներին

Մեկ նպատակ ունեն․ Կաթողիկոսը դիմեց արցախցիներին

Մենք երեկ տեղեկացանք հանցավոր ու դատապարտելի այդ գործողության մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում են Արցախի մեր զավակների նկատմամբ։ Ադրբեջանի նպատակը շատ հստակ է։ Նրանք ուզում են հայաթափել Արցախը ու տիրանալ Արցախին։ Այս մասին քիչ առաջ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունները, որ պարբերաբար իրականացվում են մեր ժողովրդի զավակների նկատմամբ։ Սիրելի արցախցիներ, զորեք մնացեք հավատքով, ամուր եղեք՝ ձեզ բնորոշ արիությամբ։ Կարող պիտի լինեն դիմակայելու նաև այս փորձությանը»,- հավելեց նա։