Բակում կարող են տաղավար տեղադրել, ասել՝ դե մեր 50 հազարները բերեք․ սրան պիտի ուշադրություն դարձնենք

Բակում կարող են տաղավար տեղադրել, ասել՝ դե մեր 50 հազարները բերեք․ սրան պիտի ուշադրություն դարձնենք

Գրել էինք, որ Կառավարության որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար մասնագիտական ուսուցման հնարավորություն կընձեռվի։ Կառավարությունն այս նպատակով տեղահանվածներին կտրամադրի 50.000 դրամ կրթաթոշակ և ևս 50.000 դրամ՝ ուսման վարձի համար։ Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին աջակցություն է տրամադրվում՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

«Մեր կարգավորումներով մասնագիտական ուսուցումը շատ կոնկրետ բան է նշանակում։ Պետք է լինի լիցենզավորված կազմակերպություն, որն իրավասու է տալ մասնագիտական ուսուցում։ Թե չէ կարող է ստացվել այնպես, որ  ամեն  բակում կարող են մի տաղավար դնել, ասել՝ մենք մասնագիտական ուսուցում ենք կազմակերպում, 50 հազարները  բերեք»,- քիչ առաջ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարևոր է, որ մարդը գիտելիքներով ու հմտություններով օժտվի։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ մասնագիտական ուսուցումը տերմին է, երբ գրում ենք թղթի վրա, կարողանում ենք գնալ, տեսնել, թե ով է այդ մասնագիտական ուսուցման ծառայությունը մատուցում»,- ասաց նա։