Մեսսին նոր ընկերություն է հիմնել, որը ներդրումներ կանի սպորտում

Մեսսին նոր ընկերություն է հիմնել, որը ներդրումներ կանի սպորտում

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր ներդրումային ընկերությունն է հիմնել, որը կոչվում է Play Time։ Այս մասին հայտնում է Bloomberg։

Նշվում է, որ այն նեդրումներ կկատարի սպորտում, տեխնոլոգիաներում և մեդիայում։ Play Time-ը կհիմնավորվի Սան-Ֆրանցիսկոյում, նա կդառնա Մեսսիի հիմնական ներդրումային գործիքը։ Ընկերությունը կկարողանա աջակցություն ցուցաբերել ֆուտբոլային ակումբներին կամ ֆուտբոլային տեխնոլոգիաների ասպարեզում ստարտափներին։

«Ես շատ ուրախ եմ, որ Play Time-ը կհամագործակցի ամբողջ աշխարհի խիզախ տնտեսվարողների հետ»,- ասել է Մեսսին։