Ուկրաինային զենք չեն վաճառի

Ուկրաինային զենք չեն վաճառի

Իսրայելը ՆԱՏՕ-ի երկրների հետ աջակցում է Ուկրաինային, սակայն նախկինի նման՝ մտադիր չէ Ուկրաինային զենք վաճառել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է իսրայելական պետության ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Իսրայելը զենք չի մատակարարելու Ուկրաինային մի շարք օպերատիվ նկատառումներից ելնելով։ Մենք կշարունակենք աջակցել Կիեւին ինչպես արել ենք նախկինում, հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք սահմանել ենք ինքներս մեր հանդեպ»,- ասել է Գանցը, հավելելով, որ իսրայելական օգնությունը լինելու է հումանիտար բնույթի։