Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4-ով

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է չորսով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 690 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը 13 է։ Կարանտինում գտնվում է 3124 մարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 7,3 միլիոնը։ Առողջացածների թիվը կազմել է ավելի քան 3,6 միլիոն մարդ, իսկ մահացածների թիվը մոտենում է 414 հազարի սահմաններին։ Առաջին տեղում վարակի տարածման առումով շարունակում է մնալ Միացյալ Նահանգները՝ 2,045 միլիոն ցուցանիշով։ Մահացությունների թվով նույնպես ԱՄՆ-ն առաջատարն է։ Այստեղ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 114 հազար մարդ։ Երկրորդ տեղում Բրազիլիան է ավելի քան 742 հազար վարակվածների ցուցանիշով, երրորդում՝ Ռուսաստանը՝ ավելի քան 485 հազար վարակվածների ցուցանիշով։ Մեր հարեւաններ Իրանում վարակվածների թիվը մոտ 178 հազար է, Թուրքիայում՝ ավելի քան 172 հազար։