Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում՝ վերեւից ներքեւ, աջից ձախ․ քաղաքագետ

Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում՝ վերեւից ներքեւ, աջից ձախ․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդիկ դեռեւս իներցիայի մեջ են ապրում ու չեն ընկալում, որ խոսքն արդեն ոչ թե «Զանգեզուրի» միջանցքի («Զանգեզու» բառը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ է շրջանառության մեջ դրվել), այլ «Հայաստան» միջանցքի մասին է։

Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում՝ վերեւից ներքեւ, աջից ձախ, նաև բոլոր պատուհաններն ու դռներն են բաց, իսկ պատերը՝ ծակերով լի։ Այստեղ պետք է միմյանցից տարբերել «միջանցք» եւ «ճանապարհ» հասկացությունները։

Ու չկան ազգային արժեքային համակարգ, ներքին համերաշխություն, փոխադարձ վստահություն, ու առաջին հերթին անվտանգության մարմիններ, այսինքն այն ամենն, ինչը պետության, կամ թեկուզ պետականատիպ միջանցքի կայացման նախապայմանն է»։