Նախարարը՝ քովիդի տարածման հավանականության մասին

Նախարարը՝ քովիդի տարածման հավանականության մասին

Քիչ առաջ կառավարության ներկայացուցիչների ճեպազրույցների ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ տարածված վիրուսային գրիպի շտամների՝ անցած շաբաթվա տվյալները մի փոքր ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը:

«Գրիպի պատվաստանյութ առկա է Հայաստանում սեպտեմբերից: Քովիդի հետ կապված՝ ես ներկայացրել եմ, որ նախարարությունն իրականացրել է մրցույթներ, որին հաղթող կազմակերպություն չի եղել, մասնակից չի եղել: Մեր աշխատանքների շնորհիվ մի քանի անգամ եղած մրցույթների շնորհիվ հիմա ունենք հաղթող կազմակերպություն։ Այո, կարող եմ տեղեկացնել, որ այս  պահին քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք»։