Ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո՝ նստեիք. փաստաբան
![Ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո՝ նստեիք. փաստաբան](https://hraparak.am/uploads/images/image_750x_6064933c4aafc.jpg)
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը որոշակի առաջարկություններով խմբագրելով, իսկ քննիչն էլ՝ առանց իմանալու, թե ով է Աննա Վարդապետյանը, նրան է ուղարկել Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները Կենտրոնական Բանկից աջակցություն ստանալու համար»:
Այլ բան չունեմ ասելու, քան ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո՝ նստեիք…
Կից՝ Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթը, pdf տարբերակն ըստ պահանջի»:
Կարծիքներ