Ադրբեջանն ոչ մի երկրում չունի իր շահերն առավել արդյունավետ սպասարկող ներկայացուցիչներ, ինչպիսին ՀՀ կառավարությունն է

Ադրբեջանն ոչ մի երկրում չունի իր շահերն առավել արդյունավետ սպասարկող ներկայացուցիչներ, ինչպիսին ՀՀ կառավարությունն է

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ Ադրբեջանի իշխանությունները դժգոհություն արտահայտեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունից, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն անմիջապես հայտարարեց, որ նա այլևս չի հրավիրվի ՀՀ կառավարության նիստերին, իսկ իշխանությունները սկսեցին քննարկել նրա գործունեության ֆինանսավորման սահմանափակումների հարցը: Ադրբեջանն աշխարհի ոչ մի երկրում չունի իր շահերն առավել օպերատիվ եւ արդյունավետ սպասարկող ներկայացուցիչներ, ինչպիսին Հայաստանի կառավարությունն է»: