Զինված ուժերին ուղղակի ձեռնոց են նետել, փոխանակ աջակցություն ցույց տային. գեներալ-մայոր Մուրադյան

Զինված ուժերին ուղղակի ձեռնոց են նետել, փոխանակ աջակցություն ցույց տային. գեներալ-մայոր Մուրադյան

Այո, ես Օնիկ Գասպարյանի կողքին եմ։ Ապացուցելու ենք, որ այսուհետ ցանկացած իրավիճակում, եթե անհրաժեշտ լինի նաև առաջնագծում, մեր  խնդիրները կատարելու ենք, մասնակից ենք լինելու ԶՈւ այն գործընթացիներին, որոնք կապված են լինելու  մեր պետության, մեր սուրբ երկրի, մեր ժողովրդի պահպանության հետ։ Այս մասին քիչ առաջ ՊՆ շենքի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը։

«Այո, այսօր, այս պահին, ձեռնոց է նետված զինված ուժերին, որն անգամ  հետպատերազմյան շրջանում կատարում է իր խնդիրները՝ Նոյեմբերյանից սկսած։ Այն տղաները, որոնք այսօր պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, մեր ազգից, մեր ժողովրդից՝ հոգեբանական այս ծանր պայմաններում, բայց տեսնում ենք, որ փոխարենը  քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր զինված ուժերը»,- պնդեց Մուրադյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ մի շարք նախկին զինծառայողներ ակցիա են անում՝ ի աջակցություն հայոց բանակի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։