Թուրքիայի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի մասին

Թուրքիայի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի մասին

Մտքովս նույնիսկ չեմ անցկացնում պարտվելու սցենարը։ Իրականում շատ  վերլուծություններ անել պետք չէ, միայն ու միայն պիտի կենտրոնանանք վաղվա խաղի վրա։ Այս մասին քիչ առաջ Հայաստան-Թուրքիա նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը։

«Տևական ժամանակ եթե վերլուծություն անեինք, ապա կարող էինք փաստեկ, որ հայերը հիմնականում առաջնորդվում են իսպանական ֆուտբոլի ոճի օրինակով, սակայն հիմա դա անցյալում է, նրանք նոր մարզիչ ունեն ու բնականաբար նոր մոտեցումներով են առաջնորդվելու։ Գիտենք, որ Հայաստանի հավաքական ֆուտբոլիստներ են հրավիրվել Մյունխենից ու նաև Ռուսաստանի Դաշնությունից»,- հավելեց նա։