Մոտ 30 դպրոց փակվել է ահաբեկչական վտանգի պատճառով 

Մոտ 30 դպրոց փակվել է ահաբեկչական վտանգի պատճառով 

Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում մոտ 30 դպրոց է փակվել՝ ահաբեկչական վտանգի պատճառով։ Որոշ դպրոցներում նաեւ իրականացվել է աշակերտների տարհանում։ Դպրոցները հիմնականում գտնվում են Ներքին Ռեյն եւ Վերին Ռեյն դեպարտամենտներում։ Կրթական հաստատությունները տեղեկություն են ստացել ենթադրյալ պայթյունի նախապատրաստման մասին։

Անանուն հաղորդագրություններից մեկում ենթադրյալ հանցագործները հայտնել են, որ դպրոցում ամենուր պայթուցիկներ են տեղադրված եւ մտադիր են պայթեցնել այն։ Վերջին շաբաթվա ընթացքում ֆրանսիական 150 դպրոցներ նման նախազգուշացումներ են ստացել, որոնք գտնվում են Իլ-դե Ֆրանս եւ Օ-դե-Ֆրանս դեպարտամենտներում։ Ֆրանսիական իշխանությունները Ռուսաստանում իրականացված ահաբեկչությունից հետո բարձրացրել են երկրի ահաբեկչական սպառնալիքի մակարդակը։