Թուրք-ճապոնական սկանդալ է հասունանում

Թուրք-ճապոնական սկանդալ է հասունանում

Անկարան վրդովված է ճապոնական իշխանությունների կեցվածքով։

Բանն այն է, որ Ճապոնիան Թուրքիան ներառել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները իրավունք չունեն աշխատելու նպատակով մեկնել Ճապոնիա։ Այս մասին գրում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը հատկապես ուշադրության է հրավիրել այն օրենքին, որը կարգավորում է Ճապոնիա աշխատելու համար մեկնող քաղաքացիներին վիզա տրամադրելու կարգին։ Աքսոյը նշել է, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտնող նորմատիվ ակտը չի արտացոլում ռազմավարական գործընկերության այն ոգին, որն առկա է Անկարայի եւ Տոկիոյի միջեւ եւ հույս է հայտնել, որ որոշումը կվերանայվի։