Ապատիա, քնկոտություն․ կորոնավիրուսի նոր ախտանիշներ տարեցների մոտ

Ապատիա, քնկոտություն․ կորոնավիրուսի նոր ախտանիշներ տարեցների մոտ

Կորանավիրուսային վարակը առավել բարձր տարիքի անձանց մոտ առավել դժվար է ախտորոշվում, քանի որ COVID-19 -ի ախտանիշներ նրանց մոտ հնարավոր է այդպես էլ ի հայտ չգան։ Արտերկրի բժիշկները հաստատել են, որ ռիսկի խմբի պացիենտներից որոշները, չնայած  վիրուսի առկայությանը բավականին պայմաններում բավականի ատիպիկ ախտանիշներ են ունենում։

Ինչպես հաղորդել է CNN Health-ը, 65 տարեկանից բարձր շատ հիվանդներ կորոնավիրուսի վարակին արձագանքում են հանկարծահաս ապատիայով, գլխապտույտներով, շփումներից ու սննդից հրաժարումով, ինչպես նաև քնելու մեծ ցանկությամբ։ Սա պայմանավորված է ավագ սերնդի իմունիտետով։ Վարակի արտահայտմանը կարող են խանգարել նաև քրոնիկ հիվանդութունները, օրինակ՝ նեվրոլոգիական բնույթի, որոնց պարագայում մարդիկ կորոնավիրուստ տանում են առանց հազի։ Այլ դեպքերում կորոնավիրուսով հիվանդները չեն կարողանում իրենց անառողջության մասին հայտարարել, քանի որ նրանց խանգարում են կոգնիտիվ  խախտումները։

Հիշեցնենք, որ COVID-19-ի տիպական ախտանիշներից են համարվում հազը, շնչաարգելությունը, ջերմությունն ու դողէրոցքը, մաշկի վրա ցանի առկայությունը։