Դու մեր հայրենիքն ես գողացել, բայց օծանելիքդ գողացողին էիր փնտրում․․․

Դու մեր հայրենիքն ես գողացել, բայց օծանելիքդ գողացողին էիր փնտրում․․․

Երևանում «Մայիսի 9» անվամբ փողոց կա։ Մեր հաղթանակների անվամբ փողոց է դա։ Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցե՞լ, որ մեր մայիս 9-յան  հաղթանակները գողանալուց հետո, անունն ինչու՞ է թողել։  Արցախի 75 տոկոսը հանձնելուց հետո զարդատուփն ինչու՞ է պահել։ 

Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո ֆեյսբուքում գրառում էր արել, որ իր կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։ «Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»,- գրում էր նա։ 

Հայ ժողովուրդն ի՞նչ ասի մի մարդու, ով հանձնել է Արցախի 75 տոկոսը, ծվատել Հայաստանի սահմաններն ու օծանելիքի համար էր դարդ անում։ Դու մեր հայրենիքն ես գողացել, բայց օծանելիքդ գողացողին էիր փնտրում․․․

Դու մեր հայրենիքն ես գողացել, մեր հայրենի՜քը։ Ոչ թե մեր օծանելիքը։ Գոնե զգու՞մ  ես, թե ինչ բան է հայրենիք կորցնելը։ Դու Հայաստանի զարդատուփը դատարկել ես, ո՞ր մի ադամանդի մասին խոսեմ։