ԱՄՆ նախագահի տիկինը նախապես չհայտարարած այցով ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ նախագահի տիկինը նախապես չհայտարարած այցով ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, նախապես չհայտարարված կարճատև այցով ժամանել է Ուկրաինա: Այս մասին հայտնում է CNN-ը։

Ջիլ Բայդենին դիմավորել է Ուկրաինայի առաջին տիկին Օլեսյա Զելենսկայան:

Երկու կանայք ունեցել են դռնփակ հանդիպում, որը տևել է մոտ մեկ ժամ։

Նրանց հանդիպումը դպրոցի շենքում է տեղի ունեցել, որը պատերազմի ժամանակ վերածվել է ապաստարանի։

Ամերիկյան մամուլը հայտնում է,որ պատերազմի սկզբից ի վեր առաջին հանրային միջոցառումն է,որին մասնակցել է Ուկրաինայի առաջին տիկինը։