Իրանը կարող է վերանայել միջուկային քաղաքականությունը․ գեներալ

Իրանը կարող է վերանայել միջուկային քաղաքականությունը․ գեներալ

Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Հաղթալաբն մատնանշել է երկրի միջուկային կենտրոնների կատարյալ անվտանգությունը։

Անդրադառնալով Իսրայելին, նա նշել է, որ թշնամու սպառնալիքի դեպքում՝ հնարավոր է վերանայվեն Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրինան ու միջուկային քաղաքականությունը և հրաժարվել անցյալում հայտարարված նկատառումներից։

«Այս սպառնալիքները կապված չեն այսօրվա և երեկվա հետ: Նախորդ տարիներից ի վեր սիոնիստական կեղծ ​​ռեժիմը, բացի սպառնալիքներից, կործանարար և ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային արդյունաբերության ոլորտում»,-հայտարարել է գեներալը։

Թեև միջազգային արձանագրությունների և չափանիշների և Միջազգային միջուկային գործակալության օրենքների և կանոնակարգերի հիման վրա բոլոր երկրներին արգելվել է հարձակվել միջուկային օբյեկտների վրա, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը ի սկզբանե միշտ պատրաստ է եղել դիմակայել այդ սպառնալիքներին, ընդգծել է ռազմական գործիչը։