Թեհրանում կայացել է Ռայիսի-Լավրով հանդիպումը

Թեհրանում կայացել է Ռայիսի-Լավրով հանդիպումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։

Հանդիպումից լուսանկարներ հրապարակելով՝ գերատեսչությունը չի նշել զրույցի թեման։
Լավրովը Թեհրան է ժամանել երկուշաբթի օրը՝ մասնակցելու Անդրկովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի գործընկերները։ 
Վրաստանը չի մասնակցել խորհրդակցություններին։