Գողերը պահում են փողոցն ու գաղութը. «գողական» զրույց հեղինակավորի հետ

Գողերը պահում են փողոցն ու գաղութը. «գողական» զրույց հեղինակավորի հետ

 Ի՞նչ դեր են կատարում օրենքով գողերը այսօր Հայաստանում, ի՞նչ կլինի, եթե պետությունը փոխի իր մոտեցումը նրանց նկատմամբ, եթե թագադրվածներին քրեական հետապնդման ենթարկեն միայն այն բանի համար, որ նրանք հանցաշխարհի հերարխիայում բարձրագույն  աստիճանի վրա են կանգնած:

«Հրապարակը» զրուցեց քրեական աշխարհի հեղինակություն Ա-ի հետ: Նրա անունը չենք ցանկանում հրապարակել չվնասելու համար, քանի որ նա չի թաքցնում, թե որ աշխարհի ներկայացուցիչ է, ինչը նոր օրինագծով հավասարազոր է լինելու ինքնախոստովանական ցուցմունքի: 

- Փետրվարին ՌԴ նախագահը պետդումային ընդունել տվեց օրենքով գողերին քրեական պատասխանատվության ենթարրկելու վերաբերյալ օրենքը: Մերոնք անմիջապես հետևեցին Ռուսաստանին: Ռուսաստանի պարտադրանքո՞վ եղավ: 

- Ռուստաստանին դուր գալու համար: Պուտինն ընդունեց, իրանք էլ ավտոմատ ընդունում են: Բայց Պուտինի մոտի  գողականները տարեկան 2,5-ից 4 մլրդ դոլար «աբշչակի» փող ունեն: Հայաստանի բյուջեն էդքան չի: Միշտ տալիս էին պետութանը մեկ ու կես մլրդ, հիմա կտան երկու մլրդ, կես միլիարդն էլ կմնա գողականին: Թող Նիկոլը Վանեցյանին կանչի իրա մոտ ու հարցնի, թե քո տեղեկություններով Հայաստանում գողականի «օբշակը» ինչքան ա: Կասի՝ մի միլիոնի չի հասոնւմ: Իսկ ինչքա՞ն են նվեր տալիս: 800 հազար: Թող մի հատ էդ թվերը նայի, նոր օրենքը փոխի: Չի կարա հավը ղազի պես մեծ ձու ածի: 

- Պետությունը ուզում է վերահսկի գողականին:   

- Օրենքով գողերի  իսնտիտուտը դա հասարակական ինստիտուտ է, ձևավորված ու կայացած, այն հավասարակշռության մեջ է պահում հանցաշխարհը: Այո, կարելի է վերահսկելի դարձնել պետության կողմից, ավելի խստացնել վերահսկողությունը, բայց նեղացնել գողականին պետք չի: էդ ինստիտունը վերահսկում ա փողոցը, գաղութը: Գողականով չեն կարա հիսուն հոգով մեկին ծեծեն, չեն կարա 60 հոգով մեկի վրա կրակեն: Գողականը նրա համար ա, որ խուլիգանություն չլինի, որ ոչ ոք չմտածի, որ տուն մտնելուց ու գողություն անելուց, կարա մի հատ էլ բռնբաբարի, նոր դուրս գա, որովհետև ընկավ բերդ, դառնալու ա գողականի կնիկը: Գողականը ինչ ա, ոնց ա՝ բայց մարդկայինը բերդում պահում ա: Մարդը, հանցագործություն  կատարելուց մտածում ա՝ որ մտնեմ բերդ, ի՞նչ պատասխան եմ տալու զոն նայողին ու գողերին: 

- Ամեն դեպքում, դրանք հանցագործ բարքեր են, օրենքից դուրս պատիժներ: 

- Մարդու ծնված օրվանից հանցագործությունը միշտ եղել ա: Պետության խնդիրը բոլորին վերահսկելն է, ոչ թե ոչնչացնելը: Գողերը պետությանը դեմ չեն: 4 ժամ գողականը ձեռքը քաշի ամեն ինչից, գաղութներում, փողոցներում գիտե՞ք ինչ կկատարվի: Էն ժամանակ կընկնեն գողերի հետևից, կաղաչեն, որ գողերը մնան իրենց դիրքում ու սկսեն «գողական գնալ»: Էսօր գողերը ըստ էության հանգիստ քաշվել են մի կողմ, ոչ մի բանի չեն խառնվում, բայց  ներքին կարգով միևնույն է, ինչ-որ բաներ պահում են: Մի ժամ զոներում չլինի գող նայող, բունտերից սկսած մինչև միլիցեքին կտրտելը, պաբեգներն ու բռնաբարությունը՝ ամեն լկտիություն, ինչ չեն տեսել, կլինի: Թող ժողովրդի մասին մտածեն, գողականին հասնելու գիտե՞ս ինչքան տեղ ունեն դեռ: